Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Պիտի սկիզբ դրվի ավելի լայնածավալ պայքարի` արդարությանը երբևէ հասնելու համար

Պիտի սկիզբ դրվի ավելի լայնածավալ պայքարի` արդարությանը երբևէ հասնելու համար
01.10.2023 | 17:57

Ստեփանակերտ։

Մայր Տաճարում Հրայր սարկավագն հնչեցնում է վերջին աղոթքը:

Արցախի բնիկ ժողովուրդն ու իրավատերը բռնի տեղահանվեց, իսկ ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը ժամանեց։

Եկել են, որ ի՞նչն ուսումնասիրեն ու արձանագրեն։

Ասելու են, որ մեր ցեղասպան հարևանները «համաշխարհային քաղաքակրթության կրողնե՞ր» են, արցախցու հանդեպ ցեղասպան գործողություն տեղի չի՞ ունեցել:

Թե՞ եկել են, որ հայերի հանդեպ սպանդ ու հայրենազրկում իրականացրած մեր թշնամուն պարգևատրումներ հանձնեն, ինչպես ժամանակին Կայզերական Գերմանիայի դեսպան Վակենհայմն էր վարվում հայասպան վեզիրների ու սուլթանների դեպքում։

Եվ ոչ միայն նա...

Մենք այս հարցերն աշխարհին ուղղելու ենք։

Հիշելու ենք։

Արևմտյան Հայաստանի ցավին ավելացավ Արցախը։ Իսկ թշնամի ու հակահայ կենտրոններին ծառայած անհայրենիքների խմբակը հայ ժողովրդի ` դեռ չծնված սերունդների առաջ, պատասխան պիտի տա, որից հետո պիտի սկիզբ դրվի ավելի լայնածավալ պայքարի` արդարությանը երբևէ հասնելու համար։

Արցախը կա ու մնալու է բոլորիս գիտակցության մեջ։

Չի՛ մոռացվելու։

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 7077

Մեկնաբանություններ